«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ թիմը պետք է հաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայի մնացած 9 խաղերում։
«Սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պետք է հաղթենք մնացած 9 խաղում և վաստակենք 27 միավոր։ Դա անել բավականին բարդ է, բայց կարծում եմ՝ խաղացողներս ունակ են անել»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 29-րդ տուրից հետո «Յունայթեդ»-ը վաստակած 47 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է։









































