ԵՄ-ն Թուրքիայի համար 3 «բոնուս» է պատրաստել, որոնք կապվում են միգրացիոն ճգաժամի սուր փուլի հաղթահարման հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրին։
ԵՄ 28 անդամ երկրների առաջնորդները երկուշաբթի արտահերթ հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ կքննարկեն միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ գործողությունները։
«Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները կխնդրեն Թուրքիայի ղեկավարությանը երկու բան. երկրի տարածքում թողնել ԵՄ ձգտող փախստականներին, ինչպես նաև ընդունել բոլոր ապաստան հայցողներին, որոնց ԵՄ-ն կմերժի քաղաքական ապաստանի տրամադրման հարցում։ Փոխարենը ԵՄ-ն պատրաստ է Թուրքիային տրամադրել առնվազն 3 մլրդ եվրո երկրի տարածքում փախստակաների ապահովման համար, մինչև աշուն չեղարկել մուտքի այցագրերը Թուրքիայի քաղաքացիների կարճաժամկետ ուղևորությունների համար և ակտիվացնել Թուրքիայի ԵՄ մուտքի բանակցությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը։




































