«Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ կիսապաշտպան Խուան Մատան իր գործողություններով վնասել է թիմին:
«Մատայի ստացած առաջին դեղին քարտը հիմարություն էր, քանի որ կարելի էր նախապես հասկանալ, որ այդ դրվագը կարող է ավարտվել նախազգուշացումով: Իմանալով, որ արդեն մեկ դեղին քարտ ունես, պետք է զգույշ լինել:
Դժվար է ասել: Մատան իր գործողություններով վնաս հասրեց թիմին: Նրան հարցրեցի, թե որքան կարմիր քարտ է ստացել մինչ այս, նա պատասխանեց, որ ընդհանրապես չի ստացել: Ցանկանում եմ նշել նաև, որ միշտ լավ է, երբ խաղը դատում է փորձառու մրցավար»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:








































