Ամերիկյան Ատլանտա քաղաքի հանրակրթական դպրոցները հրաժարվում են քաղաքային ոստիկանության հետ համագործակցությունից և ձևավորում են սեփական ստորաբաժանումներ՝ հայտնում է Associated Press-ը:
Ատլանտայի հանրակրթական դպրոցների զարգացման համար պատասխանատու, գերատեսչության ղեկավար Լարի Հոսքինսը քաղաքային իշխանություններին տեղեկացրել է, որ դպրոցները չեն երկարացնի քաղաքային ոստիկանության հետ պայմանագրերը, որոնց ժամկետը ավարտվում է հունիսի 30-ին:
Ատլանտայի քաղաքապետ Քասիմ Ռիդը հանդես է եկել այդ նախաձեռնության դեմ՝ հայտարարելով, որ այդ որոշումը կարող է երեխաների համար «աղետալի հետևանքներ» ունենալ:
Դպրոցներում համարում են, որ ոստիկանների ծառայություններից հրաժարվելը կօգնի կրճատել ծախսերը:




































