ԱՄՆ-ը գրեթե ավարտել է Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող Ռամիլան շրջանում առաջին ավիաբազայի շինարարությունը։ ԱՄՆ-ն սկսել է երկրորդ բազան կառուցել նույն շրջանում՝ հայտնում է քրդական BasNews գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցչին։
Գործակալության տվյալներով՝ նոր բազան կառուցվում է թուրքական սահմանի մոտ՝ Քոբանիից հարավ-արևելք։ Բազան կգործածվի ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ նպատակների համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Ալ-Հասիկա նահանգի Ռամիլան քաղաքի գյուղատնտեսական նշանակության օդանավակայանի տարածքում կառուցում է Ռազմաօդային ուժերի բազա։ Այնտեղ վայրէջք կկատարեն ամերիկյան ուղղաթիռներն ու բեռնատար ինքնաթիռները, որոնք քրդերին սպառազինություն և զինամթերք կմատակարարեն։
ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հաստատել են այդ շրջանում հատուկ նշանակության զորքերի տեղակայումը։







































