ԵՄ երկրներն այսօր բրյուսելյան գագաթնաժողովում մտադիր են «բալկանյան երթուղին» փակ հայտարարել՝ փորձելով խոչընդոտել Հունաստանից Եվրոպայի այլ հատվածներ ներգաղթյալների անցմանը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով գագաթնաժողովի համար նախապատրաստված փաստաթղթին։
Երկուշաբթի Բրյուսելում բացվում է Թուրքիայի մասնակցությամբ ԵՄ արտահերթ գագաթնաժողովը, որի մասնակիցները կփորձեն լուծում գտնել միգրացիոն ճգնաժամին։ Անկարան ակնկալում է, որ Բրյուսելը կտրամադրի 3 մլրդ եվրոյի չափով խոստացված ֆինանսական օգնությունը, որը կկիրառվի Թուրքիայի տարածքում փախստականների համար պատշաճ պայմանների ապահովման համար։




































