Նավթի գները դրական դինամիկա են ցուցաբերում։ Առավոտյան Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Intercontinental բորսայում բարձրացել է 1.9 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 39.49 դոլարի։
WTI թեթև տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 1.9 տոկոսով՝ հասնելով 36.60 դոլարի։
Հիշեցնենք, որ մարտի սկզբից նավթի գինը կայուն աճ է դրսևորում։




































