ԴԱԻՇ-ի մոտ 200 գրոհայիններ անցել են Սիրիայի Ռաքա քաղաքի բնակիչների կողմը, ովքեր ապստամբել են ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԴԱԻՇ-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքայի բնակիչները ապստամբել են գրոհայինների դեմ և քաղաքի մի քանի թաղամասերում կախել Սիրիայի պետական դրոշները:
«ԴԱԻՇ-ի մոտ 200 գրոհային անցել են Ռաքայի բնակիչների կողմը, ինչն ահաբեկիչներին ստիպել է քաղաք մուտքի մոտ բլոկպոստեր կազմակերպել»,- հայտնում է գործակալությունը:











































