Չինաստանի 19-ամյա բնակիչը վաճառել է իր նորածին դստերը, որպեսզի այդ գումարով iPhone և մոտոցիկլետ գնի՝ տեղեկացնում է TheEpochTimes-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Դուոնը (այդպես է հանցագործի անունը), երեխայի մոր կամքին հակառակ, վաճառել է 18 օրական դստերը՝ նրա դիմաց ստանալով 23 հազար յուան՝ մոտ 3500 դոլար:
Դուոնը գործազուրկ է և չի ավարտել դպրոցը, իսկ երեխայի մայրն ավելի երիտասարդ է, նրա անունը և տարիքը չի հրապարակվում: Իր երեխայի գնորդին նա գտել է QQ հարթակում, գնորդը պատրաստվում էր աղջկան տալ իր քրոջը:
Դատարանը չինացուն 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել, իսկ նրա կնոջ նկատմամբ 2,5 տարի պայմանական ժամկետ է սահմանել: Երեխան առայժմ գտնվում է գնորդի քրոջ մոտ:









































