Իրանի իշխանությունները հայտարարել են, որ եվրոպական բանկերն ու ընկերությունները շատ զգուշավոր են Իսլամական Հանրապետության հետ գործնական կապերը վերականգնելու համար` պատժամիջոցների հանվելուց հետո, հաղորդում է Reuters-ը:
«Բանկային սեկտորում մինչև հիմա գոյություն ունի «իրանաֆոբիա», որը մենք փորձում ենք հաղթահարել»,-հայտարարել է Համիդ Թեհրանֆարը` Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահը:
Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին` Իրանի նկատմամբ կարգավորման օրենքների վերանայման համար, որպեսզի օտարերկրյա բանկերն ավելի վստահ լինեն Իրանի հետ աշխատելիս:











































