Գիտնականները հայտնաբերել են ենթադրաբար ութոտնուկի նոր տեսակ, որը ռեկորդային խորությամբ է բնակվում` մոտ 4.2 կմ, հաղորդում է Mashable-ը: Ութոտնուկին հայտնաբերվել հաջողվել է NOAA-ի (Օվկիանոսների և մթնոլորտների հետազոտությունների ազգային վարչություն) աշխատակցին:
«Գործնականում, հարյուր տոկոսանոց հավանականությունն այն է, որ դա ութոտնուկի չուսումնասիրված տեսակ է, որը չի պատկանում ներկայումս հայտնի տեսակներից ոչ մեկին»,- ասվում է NOAA պաշտոնական հաղորդագրությունում:
Փոքրիկ ութոտնուկին հայտնաբերել է ստորջրյա հեռակառավարման սարքավորման տեսախցիկը, որն իջեցվել է ավելի քան 4 կմ խորությամբ:




































