Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է Goal.com-ը:
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվողն ապաքինվելուց անմիջապես հետո վերսկսել է մարզումները:
Նշենք, որ վերջին անգամ կոլումբիացին խաղադաշտ էր դուրս եկել 2015 թվականի հոկտեմբերին, երբ «ազնվականներ»-ը մրցում էին «Լիվերպուլ»-ի հետ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է ԱՊԼ-ի 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:








































