Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Իմ առաջիկա նպատակները չեն փոփոխվել: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել` դա է իմ գլխավոր նպատակը:
Մրցակցին հաղթելու համար նախ և առաջ պետք է հիշել, որ բոլորը ցանկանում են հաղթել «Չելսի»-ին: Մենք պատրաստ ենք դրան, և մեր թիմում կան հիանալի ֆուտբոլիստներ:
Հուսով եմ, որ մենք կկարողանանք փայլուն հանդիպումներ անցկացնել և նվաճել տիտղոսներ»,- հայտարարել է բելգիացի կիսապաշտպանը:





































