Քրդերի «Ազգային ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) Սիրիայում հայտարարել են, որ թուրքական տանկերը մի քանի տասնյակ կրակոց են արձակել աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքի շրջանում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իրենց հայտարարությունում քուրդ աշխարհազորայինները հայտնել են, որ թուրքական 2 տանկեր սկսել են Դիքմադաշ գյուղի հրաձգությունը տեղի ժամանակով մոտ 15-ին:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի զինված ուժերում հայտարարում են, որ թուրքական տանկերը գնդակոծել են ԴԱԻՇ-ի դիրքերը Սիրիայի հյուսիսում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելոց սեփական աղբյուրին:









































