Չինական սերիալներում արգելել են սեքսը, թմրանյութերը, վհուկներին ու գեյերին: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով «հեռուստատեսային դրամաների համար կոնտենտի արտադրության ընդհանուր սկզբունքներին», որոնք հաստատել է երկրի կառավարությունը:
«Ընդհանուր ի՞նչ կա դեռահասության սիրավեպի, ամուսնական դավաճանությունների, վերամարմնավորման և համասեռամոլության միջև: Դրանք բոլորն արգելված են չինական հեռաուստատեսային դրամաներում»,- գրում է պարբերականը:
Արգելվել են նաև հանցագործությունների մասին շոուները, որոնք բացահայտում են ոստիկանական ռազմավարությունն ու տակտիկան: Բացի այդ՝ արգելվել է դեռահասների համար «բարոյապես վնասակար» կոնտենտը, օրինակ՝ ծխելու, ալկոհոլի գործածության կամ ծեծկռտուքի տեսարանները:







































