Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անգամ պաշտպաններից է պահանջում մասնակցել հարձակման գծի գործողություններին:
«Զիդանը պնդում է, որ պաշտպանները պետք է օգնեն կիսապաշտպաններին և անգամ հարձակվողներին: Մարզիչը փորձում է ստիպել ինձ բարելավել խաղս՝ կանխատեսելով մրցակցի գործողությունները:
Նա ասում է, որ պետք է հավասարակշռություն պահպանել հարձակման և պաշտպանության գծերում: Գիտեմ, թե ինչպես է պետք անել դա»,- Marca-ն մեջբերում է Վարանի խոսքերը:









































