«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը Լոնդոնի «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
«Արիստոկրատներ»-ը մտադիր են ձեռք բերել 28-ամյա արգենտինացու իրավունքներն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նեապոլիտանյան ակումբի հետ Իգուաինի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլ»-ը: Առաջիկա օրերին երկու ակումբները բանակցություններ կսկսեն «Նապոլի»-ի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը 34 հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում, 27 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել:










































