Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր նախկին ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ առաջիկա խաղի մասին: Լևանդովսկին իր կարծիքն է հայտնել նաև Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Օբամեյանգը գերազանց ֆուտբոլիստ է: Բայց նրան հնարավոր է վնասազերծել՝ լավ պաշտպանվելով ամբողջ թիմով: Սակայն «Բորուսիա»-ի հարձակման գիծը միայն Օբամեյանգը չէ:
Հենրիխ Մխիթարյանը գերազանց որակներ ունի: Մարկո Ռոյսը ևս շատ լավ խաղացող է: «Բորուսիա»-ն շատ լավ է խաղ է ցուցադրում»,- Sport-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:








































