Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ուրբաթ օրը հայտարարել է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը զգալիորեն կնորացվի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Անցյալ ուրբաթ կառավարության նիստի ժամանակ նա անդրադարձել է Վրաստանում աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին: Կվիրիկաշվիլին նշել է, որ անհրաժեշտ կլինի հասնել «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող կուսակցությունների միջև համաձայնությունների, եթե «Վրացական երազանքը» ընտրություններին ներկայացվի որպես միասնական սուբյեկտ:
««Վրացական երազանք» կուսակցությունը զգալիորեն կնորացվի, և տեղի կունենա համախմբում ընդհանուր նպատակի շուրջ»,- հայտարարել է վարչապետը:











































