Բրիտանացի գիտնականները պարզել են աշխարհում ամենաառեղծվածային փողոցային նկարչի՝ Բենքսիի ենթադրյալ ինքնությունը: Այս մասին գրում է Independent թերթը:
Նրա ինքնությունը օգնել է պարզել, այսպես կոչված, աշխարհագրական պրոֆիլավորումը՝ տեխնոլոգիա, որը վերլուծում է վայրերը, որտեղ կատարվել են «հանցագործությունները»:
Գիտնականների հետազոտությունը հաստատում է դեռևս 2008-ին առաջ քաշված վարկածը, համաձայն որի՝ Բենքսի կեղծանվան ներքո թաքնվում է Բրիսթոլի հանրային դպրոցի շրջանավարտ Ռոբին Քանինգեմը:









































