Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆհանգ Շոյբլեն Եվրամիության երկրներին կոչ է արել «չտրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սադրանքներին», հաղորդում է RNS-ը:
«Պուտինը փորձում է թուլացնել Եվրոպան` մեզ տարանջատելով ու ստիպելով միմյանց ընկալել որպես առանձին երկրներ, և մենք պետք է պարենք նրա դուդուկի ներքո»,- հայտարարել է Շոյբլեն:
Նրա կարծիքով` եվրոպական երկրների սոցիալական ու ժողովրդավարական սկզբունքները վախեցնում են Պուտինին` նրան դրդելով «տարանջատել» եվրոպական երկրներին:









































