Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ իր թիմակից Լիոնել Մեսսիին չի կարող համեմատել իր լեգենդար հայրենակից Պելեի հետ։
«Պելեի կարիերային չեմ հետևել, միայն գիտեմ պապիկիս պատմություններից։ Պապիկս պատմում էր, թե ինչպես էր Պելեն գործում խաղադաշտում։
Պելեին ու Մեսսիին ոչ մի կերպ չի կարելի համեմատել։ Նրանք տաղանդներ են, բայց տարբեր են»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Marca-ն։









































