Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 6-ին Բաքու կժամանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան՝ մասնակցելու հունգարա-ադրբեջանական գործարար ֆորումին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Հունգարիայի դեսպանատունը։
Ընդգծվում է, որ ֆորումին մասնակցելու է հունգարական ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչ, որոնք ներկայացնում են գյուղատնտեսության, ՏՏ, շինարարական, էներգետիկ, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, ավիացիայի և մի շարք այլ ոլորտներ։
Օրբան նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։ Այդ հանդիպումներում քննարկվելու է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման թեման։









































