Լոնդոնը «փափուկ ուժի» առաջատար համաշխարհային կենտրոնն է: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Deloitte LLP ընկերությանը: Երկիրը գեներացնում է ավելի շատ բարձր որակավորմամբ աշխատատեղեր, քան ցանկացած այլ քաղաք, ինչպես նաև մոլորակի բոլոր մեգապոլիսների շարքում ամենաբազմազգն ու բազմազանն է:
2013-ից ի վեր Լոնդոնում ստեղծվել են 235 հազար բարձր որակավորմամբ աշխատատեղեր: Այստեղ աշխատում են 95 տարբեր ազգությունների տնօրեններ ու խոշոր ընկերությունների կառավարիչներ՝ իր մամլո հաղորդագրության մեջ տեղեկացնում է Deloitte-ն, որի անցկացրած հետազոտությունը նվիրված է «փափուկ ուժի» վարկանիշին:
Բրիտանական մայրաքաղաքի մրցակիցը՝ Նյու Յորքը, Լոնդոնից հետ է մնում այս ցուցանիշներով:
«Լոնդոնը գլոբալ քաղաք է, հնարավոր է՝ ամենակարևոր գործնական կենտրոնն աշխարհում: Դրա ուժը մասնավորապես այլոց նախընտրությունների վրա ազդելն է՝ ներգրավելով և զարգացնելով գործնական աշխարհի առաջնորդներին: Այդ առաջնորդներից շատերը սովորել կամ աշխատել են Լոնդոնում կամ դրա մերձակայքում»,- ասել է Deloitte LLP-ի ավագ գործընկեր Անգուս Նուլս-Քաթլերը:
Լոնդոնի ազդեցությունը նաև նրանում է, որ շատերը կրթություն ստանալու նպատակով ձգտում են դեպի Մեծ Բրիտանիա, ինչպես նաև դրա առաջատար ու բարգավաճող թվային ինդուստրիան:











































