Sunday, 14 06 2026
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

ՀՀ-ի համար ականներ հայտնաբերող շներ գնած ամերիկացի երեխաները կհրավիրվեն Հայաստան

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան «Մարշալ Լեգասի» կազմակերպության տնօրեն-նախագահ Փերի Բալթիմորին, Սլովենիայի «Միջազգային վստահության» հիմնադրամի ղեկավար Դամյան Բերգանտին, Բոսնիա և Հերցեգովինայի Ականներ հայտնաբերող շների կենտրոնի ղեկավար Ներմին Հաջիմույագիչին:

Ինչպես հայտնում են ՊՆ մամլո ծառայությունից, նշված կազմակերպությունները հումանիտար ականազերծման ոլորտում պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անցյալ տարվա նոյեմբերին «Մարշալ Լեգասի» ինստիտուտի դոնորական աջակցությամբ Բոսնիա և Հերցոգովոնիայի ականներ հայտնաբերող շների կենտրոնի կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրված 6 ականներ հայտնաբերող շների (ԱՀՇ) վարժեցման, խնամքի, դրանց օգտագործման, առաջիկա ծրագրերին ու հումանիտար ականազերծման ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր:

Նկատի ունենալով, որ Հայաստանին տրամադրված 6 ԱՀՇ-ներից երկուսը գնվել են ամերիկացի երեխաների կողմից հավաքված բարեգործական միջոցների հաշվին, հանդիպման ընթացքում քննարկվեց նաև դպրոցական տարիքի ամերիկացի և հայ երեխաների միջև ինտերնետ հեռահաղորդակցության հնարավորությունը ականային վտանգի իրազեկման, հակաականային քարոզչության բնագավառում: Նախատեսվում է նաև հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում հյուրընկալել 6 ԱՀՇ-ների համար բարեգործական աջակցություն տրամադրած անձանց:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում կուսումնասիրվի նաև դպրոցական ծրագրերում ականային վտանգների իրազեկման վերաբերյալ առարկայի ներառման հնարավորության հարցը:

Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ականներ հայտնաբերող շների կենտրոնի(MDDC) միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում