Առնվազն 43 քուրդ աշխարհազորայիններ են զոհվել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ պայքարում, որը մղվել է Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Թել-Աբյադ սիրիական քաղաքի համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ զինված խմբավորումների «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի ներկայացուցիչ, գնդապետ Թալյալ Սալուն հաստատել էր, որ լույս կիրակի գիշերը քուրդ աշխարհազորայինները ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից հետ էին գրավել Թել-Աբյադը։ Քրդերի ներկայացուցիչ Ռեդուր Հելիլը հայտնել է, որ աշխարհազորայինները գործողության ընթացքում ոչնչացրել են 140 գրոհայինի։ Բախումների ընթացքում 23 խաղաղ բնակիչ է զոհվել։









































