«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր է լրջորեն համալրել հարձակման գիծը՝ ձեռք բերելով «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը։
Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ թիմը գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն, ով անձամբ է խնդել գնել Իգուաինի տրանսֆերը։ «Յունայթեդ»-ը պատրաստ է «Նապոլի»-ին վճարել 80 մլն եվրո։
Արգենտինացի հարձակվողի հրաժարագինը կազմում է 94․5 մլն եվրո։ Իգուաինն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 34 խաղում խփել է 27 գոլ։







































