Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհի Ադելն ունի ոչ միայն հրաշալի ձայն, այլև մեծ ու բարի սիրտ։ Երգչուհին ինքը հայտարարել է, որ բնավորությամբ շատ սենտիմենտալ է։
27-ամյա երգչուհին, ով համերգային շրջագայություններ է կատարում Բելֆաստում, որոշել է օգնել իր երկրպագուհուն՝ համալրելու ամուսնացած կանանց շարքերը։ Իր ելույթի ժամանակ Ադելը բեմ է հրավիրել Հեյլի անունով կնոջը, որպեսզի նա առաջարկ անի իր ընտրյալ Նիլին։
Մի շարք երկրների ավանդույթի համաձայն՝ փետրվարի 29-ին՝ 4 տարին մեկ անգամ, յուրաքանչյուր աղջիկ իրավունք ունի խնդրելու իր սիրեցյալի ձեռքը։









































