Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին և այդ ոլորտում Հայստանի և Արցախի ոստիկանությունների միջև համագործակցության ընդլայնմանը և խորոցմանը վերաբերող տարբեր հարցեր: