Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը քննադատել է իր ակումբակիցներին՝ Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին:
Իսպանացի պաշտպանին դուր չի եկել այն, որ «Ատլետիկո»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո կիսապաշտպանները ներկա են եղել Opta գիշերային ակումբում կազմակերպած երեկույթին: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «արքայական ակումբ»-ում դժգոհ են Խամեսի և Իսկոյի ցուցադրած խաղից և մտադիր են վաճառքի հանել նշված երկու ֆուտբոլիստների տրանսֆերները:






































