Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից: Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Պատճառը ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են:









































