Չիկագոյում սահմանվել է «սատանայի անիվով» անդադար պտտվելու համաշխարհային ռեկորդ, հաղորդում է Daily Mail-ը:
Քլինթոն Շեփարդը՝ Չիկագոյի ատրակցիոնների պարկի տեխնիկական ղեկավարը, «սատանայի անվին» անցկացրել է 48 ժամ 8 րոպե 25 վայրկյան:
Երբ նա սահմանեց իր հերթական ռեկորդը (նախորդը սահմանվել էր անցած տարի Էդմոնտոնում ու կազմել 30 ժամ 35 վայրկյան), այգում հրավառություն կազմակերպվեց՝ ի նշան նոր հաղթանակի:
Շեփարդը «սատանայի անվից» ստացած տպավորություններով կիսվել է Twitter-ում ՝ իր ռեկորդն անվանելով «ապշեցնող փորձ»:










































