«Ամերիաբանկը» մարտին վերանայել է ընդհանուր սակագները և քարտային պայմանները: Այդ մասին այսօր հայտարարեց «Ամերիաբանկի» ՓԲԸ-ի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Առանձնահատուկ ուշադրության արժանացնելով հեռակառավարման համակարգերի զարգացմանը` առավել մատչելի են դարձվել ինտերնետ բանկինգի ծառայության սակագները: Հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները` տարբերակված մոտեցում է կիրառվել Երևանի և մարզերի մասնաճյուղերի սակագնային փաթեթը մշակելիս, ըստ որի մարզերի հաճախորդներին առաջարկվում են առավել բարենպաստ պայմաններ :
Ամերիաբանկը բարելավել է նաև վճարային քարտերի տրամադրման պայմանները, միաժամանակ տարանջատել է դեբետային, կրեդիտային քարտերը:
Բարսեղյանի խոսքով` սակագները վերանայվել են` մարզերում բանկային ծառայությունները խթանելու սկզբունքից ելնելով, իսկ քարտերի սպասարկման վճարները նվազեցվել են` մրցունակության բարձրացման նպատակով:
Բանկը բարձրացրել է դրամային ավանդների տոկոսադրույքները:








































