Tuesday, 23 06 2026
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Ե՞րբ կթանկանա հասարակական տրանսպորտի ուղեվարձը

Հունիսի 1-ին հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը՝ անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման մասին հրապարակումներին:

Դավիթ Մելքոնյանը հստակեցրեց, որ չունի տեղեկություն, թե հունիսի 1-ից տրանսպորտը թանկանալու է: Նա պարզաբանեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը օրենքով սահմանված կարգով ձևավորում է միջմարզային, միջպետական երթուղային ցանցերը:

«Երթուղայինի վարձի բարձրացումը կարգավորվում է օրենքով: Ըստ կարգի՝ փոխադրողը պետք է ներկայացնի դիմում՝ հիմնավորմամբ, թե ինչու է ավելացնում վարձավճարը: Այդ հիմնավորումը կարող է լինել վառելիքի, քսայուղերի բարձր գինը, դրամի արժեզրկումը և մի շարք այլ գործոններ: Փոխադրողն այդ առաջարկը ներկայացնում է երթուղային ցանցին: Նախարարությունը որևիցե փոխադրողից նման հայտ դեռևս չի ստացել»,- մեկնաբանեց Դավիթ Մելքոնյանը՝ հավելելով, որ մինչև գազի գինը չթանկանա, այդ հարցը քննարկման ենթակա չէ:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով նշեց, որ քաղաքապետարանում որևէ փոփոխություն չկա:

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, որ հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի գները թանկանալու են: Ըստ այդմ՝ միկրոավտոբուսները կդառնան 200, իսկ ավտոբուսները՝ 150 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում