Լեգենդար The Rolling Stones խումբը մարտի 25-ին անվճար համերգ կտա Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Մեր կարիերայի ընթացքում շատ հետաքրքիր տեղերում ենք ելույթ ունեցել, բայց Հավանայում այս շոուն մեզ համար իսկապես նշանակալի իրադարձություն կլինի: Մենք հույս ունենք, որ Կուբայի մեր ընկերների համար` ևս»,- ասվում է խմբի հայտարարությունում:










































