Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործող գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին այսօր Արևմտյան Վրաստանի երկրամասային դատախազության կողմից հարցաքննվելուց հետո ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը՝ հղում անելով կուսակցության ներկայացուցիչներին:
Ըստ տեղեկությունների՝ Մերաբիշվիլին մեղադրվում է զբաղվածության ծրագրի, Սանդրո Գիրգվլիանիի սպանության և մայիսի 26-ի ակցիայի ցրման գործերով առաջադրված երեք հոդվածներով:
Հարկ է նշել, որ Մերաբիշվիլիի հետ ձերբակալվել է նաև Կախեթի տարածաշրջանի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին:
Առաջիկայում դատախազությունն արտակարգ բրիֆինգ կհրավիրի:









































