Ռուսաստանի ԱԳն ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ՄԱԿ-ի գործընկերները դրական են գնահատում Սիրիայում հրադադարի ընթացքը, հաղորդում է TASS-ը:
«Կան առանձին խախտումներ, բայց ոչ ՄԱԿ-ի մեր գործընկերները, ոչ այլ գործընկերներ հակված չեն դրանք դրամատիկացնել: Ոչ մի հաշտեցում չի լինում առանց առանձին խախտումների»,- ասել է նա:
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը գոհ է Սիրիայում մարդասիրական ճակատի աշխատանքներից:
«Մենք գոհ ենք նրանից, թե ինչպես են աշխատում զինվորականները` ՄԱԿ-ի գործընկերների հետ միասին, գոհ ենք այն բանից, թե ինչ է տեղի ունենում մարդասիրական ճակատում, առաջխաղացումներ կան բնակավայրերը շրջափակումից հանելու, բեռների, կարիքավորներին պարենի առաքման առումով»,- նշել է Լավրովը:









































