Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Միչելը, ով մարզում է Մարսելի «Օլիմպիկ»-ը, խոստովանել է, որ ցանկանում է գլխավորել «արքայական ակումբ»-ը, տեղեկացնում է L’ Equipe-ը:
«Ցանկանում եմ զգույշ խոսել, սակայն կարծում եմ, որ ի զորու եմ մարզել «Ռեալ»-ը: Ցանկանում եմ, որ «արքայական ակումբ»-ը հաղթանակներ տոնի:
Իմ սերնդակիցները դարձել են մարզիչներ, իսկ Շուստերը հասցրել է մարզել «Ռեալ»-ը: Նա գիտի, թե դա ինչ դժվարություն է»,- հայտարարել է Միչելը:








































