Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի մասին, տեղեկացնում է գերմանական Bild-ը:
Ֆրանսիացին մի քանի ամիս բաց էր թողել վնավածքի պատճառով, բայց այժմ կարողանում է մարզվել և վերադառնալ իր հին մարզավիճակին:
«Ռիբերին դարձել է «Բավարիա»-ի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը: Ուրախ ենք, որ նա մեզ հետ է:
«Դարմշտադտ»-ի, «Յուվենտուս»-ի և «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղերում նա ապացուցեց, որ նա կարևոր է մեզ համար»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:







































