The Next Web-ի փոխանցմամբ՝ MobilECG ընկերությունը թողարկել է նոր այցեքարտ, որն ունակ է արտացոլել մարդու սրտի ռիթմը՝ գտնվելով նրա ձեռքերում։ Նրանից օգտվելու համար անհրաժեշտ է մատներով դիպչել այցեքարտի էլեկտրասայրերին։
Այցեքարտի վրայի տեքստում կոչ է արվում այն չկիրառել որպես ախտորոշիչ սարքավորում։ MobilECG-ը ներկայացրել է իր սարքի գծագրերն ու ծրագրային կոդը, որով նա աշխատում է։










































