Thursday, 11 06 2026
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին

Նոր մանրամասներ Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենի և ուսուցչուհու միջև դատական քաշքշուկներից

Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանն այսօր առաջին անգամ լրատվամիջոցներին ներկայացրեց 2004թ. դպրոցի աշխատանքից ազատված ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի և իր միջև այդ թվականից ի վեր դատական քաշքշուկների պատմությունը, որի հետևանքով ներկայում դպրոցը զրկվել է աշխատավարձերից:

Պատմությունը առավել քան տարօրինակ է ու խրթին, որովհետև հակընդդեմ դատական հայցերը 2004-ից ի վեր շարունակվում են՝ հասնելով ընդհուպ տնօրենի նկատմամբ քրեական գործի հարուցման, կորցրած դասաժամերը վերականգնելուն ուղղված դատական՝ կարծես անվերջանալի հայցադիմումների: Եվ այդուհանդերձ, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, իսկ օպտիմալացման հետևանքով աշխատանքից ազատված ինֆորմատիկայի ուսուցչուհին ներկայում աշխատում է Վանաձորի կրթության ազգային ինստիտուտում՝ որպես մասնագետ:

Հարցին՝ ի՞նչ հիմքով են իր դեմ դատական գործ հարուցել, տնօրենը պարզաբանեց, որ իրեն դպրոցի նախկին ուսուցչուհին մեղադրում է նրանում, որ չի վերականգնում իր՝ դպրոցում աշխատելու իրավունքը:

Տարիներ շարունակ ձգձգվող տարբեր դատական որոշումներից շատերը, տնօրենի խոսքով, արդարացի չեն: Կարինե Ստեփանյանը ներկայացնելով դատական անվերջ թվացող հայցերը՝ հայտնեց, որ դրանց հետևանքով 2007թ. դպրոցից բռնագանձվել է 2 մլն 632 հազար դրամ, իսկ այս տարվա ապրիլին դատարանի որոշմամբ՝ 1 մլն 870 հազար դրամ: Սրանք, ըստ տնօրենի, «կեղծ աշխատավարձի չափով գումարի հաշվարկներ են»: Դպրոցի տնօրենի խոսքով՝ դպրոցը, ըստ դատարանի որոշման, պետք է վճարի դեռ 3 մլն 700 հազար դրամ, իսկ մինչ գումարի սպառումն ամսական պետք է վճարվի ևս 60 հազար դրամ:

Նա տեղեկացրեց, որ այդ ամենի հետևանքով դպրոցի ուսուցչական կազմը 2007թ. աշխատավարձը ստացել է 2009թ. նոյեմբերին: Այս տարվա ապրիլի աշխատավարձը տնօրենը կարողացել է, ինչպես ինքն ասաց, «դետեկտիվ եղանակով» բանկից ստանալ ու բաժանել աշխատողներին, սակայն մայիս ամսվա աշխատավարձ իրենք չեն ստանալու, քանի որ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել դպրոցի աշխատավարձերի հաշվեհամարին:

Տնօրենի խոսքով՝ աշխատանքից ազատված կնոջ թիկունքում բարձրաստիճան պաշտոնյա է կանգնած՝ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:

Կարինե Ստեփանյանի խոսքով՝ «դպրոցն անօգնական վիճակում է», ու իրենք բազմիցս դիմել են դատական ատյաններին՝ լուծելու դպրոցի շուրջ առաջացած թնջուկը: Նա տեղեկացրեց, որ դպրոցի ուսուցիչները դիմում են գրել ու 3 անգամ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, 3-4 անգամ՝ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին, 2 անգամ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, իսկ 2007թ. դիմել են այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին, որը հրաման էր տվել զբաղվել հարցով ու իրեն զեկուցել, սակայն ապարդյուն՝ արձագանք չեն ստացել ոչ մի ատյանից:

«Համաձայն եմ պատժվել, սակայն օրենքի սահմաններում, մինչդեռ սկսվել է ուժային ճնշում»,- ասում է տնօրենը՝ ընդգծելով, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ «դատարանները իրենց են արդեն պաշտպանում»:

Նա հայտնեց, որ ներկայում դիմել է Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժին, ներկայացրել բոլոր փաստաթղթերը, որպեսզի կարողանան հարցին լուծում ստանալ: Ներկայում արդեն տնօրենին դատի է տալիս հարկադիր կատարողը:

Ի դեպ, ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը չի խառնվել այս թնջուկի լուծմանը, թեև մեկ-երկու անգամ հանձնաժողովներ է ուղարկել դպրոց: Տնօրենին աշխատանքից կարող է ազատել միայն Լոռու մարզպետը:

Իսկ ովքե՞ր են պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է այդ դպրոցում, ինչպե՞ս կարող է պատահել, որ ինֆորմատիկայի ուսուցչուհին պահանջել է ու ստացել տնօրենի՝ պատմության դասաժամերը ու դասավանդել դպրոցում, ինչպե՞ս է պատահում, որ գործալքության պատճառով աշխատանքից ազատված կինը այսքան տարիներ պայքարում է իր իրավունքների համար ու ստանում չստացած աշխատավարձեր՝ այլ ուսուցիչների աշխատավարձերի չվճարման հաշվին: Այս ամենը կարիք ունի լուրջ պարզաբանումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում