Ուեսլի անունով ոսկեգույն ռետրիվերը, որի ատամները անասնաբույժները որոշել են բրեկետների միջոցով ուղղել, համացանցի աստղ է դարձել՝ գրում է BuzzFeed-ը: ԱՄՆ Միչիգան նահանգի Harborfront անասնաբուժական կլինիկան հրապարակել է կենդանու լուսանկարները, որոնք ավելի քան 280 հազար «լայքի» են արժանացել:
Շան տիրուհի Մոլլի Մուրն աշխատում է իր հոր անասնաբուժական կլինիկայում: Երբ Ուեսլին կորցրել է նորմալ սնվելու, խաղալու և բերանը փակելու հնարավորությունը, նրանք որոշել են հավասարեցնել 6 ամսական շնիկի ատամները, որոնք սկսել են թեք աճել:
Ուեսլին բրեկետները կկրի մի քանի շաբաթ:
American Veterinary Dental College-ի տեղեկությամբ՝ կենդանիների սխալ կծելը սրում է լնդերի հիվանդությունները, փչացնում է ատամների էմալն ու անհարմարություն պատճառում առօրյա կյանքում:









































