Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականին պաշտպանության և անվտանգության ոլորտում Ադրբեջանի կորուստները կազմում են 8 զինծառայող։ Այդ մասին հայտնել է Ռազմական հետազոտությունների կասպյան կենտրոնը (Caspian Defense Studies Institute – CDSI)։
Վերջինիս հաղորդմամբ՝ մարտական և ոչ մարտական կորուստները հավասար են՝ 4-ական։ 4 զինծառայող սպանվել է հայկական կողմի արձակած կրակոցներից, մեկը զոհվել է ավտովթարի հետևանքով, մեկ զինծառայող մահացել է հիվանդության պատճառով, մեկը՝ դժբախտ պատահարից, ևս մեկին սպանել է ծառայակիցը։ Զոհվածներից 5-ը շարքային զինվորներ են, մեկը՝ լեյտենանտ։ 8 ռազմական կորուստներից 7-ը բաժին են ընկել ՊՆ-ին, 1-ը՝ Պետական սահմանապահ ծառայությանը։











































