Ամերիկացի ռոք-երգիչ Իգգի Փոփը մասնակցել է բրիտանացի Ջերեմի Դելլերի նախագծին. երաժիշտը մերկ կեցվածք է ընդունել 21 նկարիչների առաջ Նյու Յորքի արվեստների ակադեմիայում: Աշխատանքները կցուցադրվեն Բրուքլինի թանգարանում 2016 թ. աշնանը, հետո կցուցադրեն ԱՄՆ այլ քաղաքներում, հայտնում է The Guardian-ը:
68-ամյա արտիստը, որին առաջարկել են պառկել սեղանի վրա նկարչության դասարանում, մոդել է դարձել 19-80 տարեկան, տարբեր սեռերի և ռասաների՝ հատուկ արտ-նախագծին մասնակցող նկարիչների համար:
«Նրա մարմինը շատ բան է տեսել, և դա պետք է փաստագրվի»,- նշել է Դելլերը: Նա նշել է, որ Իգգի Փոփին է ընտրել որպես ռոք-երաժշտությունը հասկանալու համար կենտրոնական կերպարի:









































