Դատապարտյալների վերասոցիալականացման, պատժի կրման ավարտից հետո հասարակության մեջ հեշտորեն ինտեգրվելու, տարատեսակ արատավոր երևույթներից նրանց զերծ պահելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը ազատազրկված անձանց զբաղվածության վաղեմի հիմնախնդրին լուծում տալն է: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, այս հարցի լուծմանն են կոչված օրերս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հիմնադրված կարի և կոշկագործության արհեստանոցները:
Առաջիկայում` ուսոցողական դասընթացներն ավարտելուց հետո, տարբեր քրեակատարողական հիմնարկների շուրջ 100 դատապարտյալներ կընդգրկվեն տարատեսակ արտադրությունների աշխատանքներում:









































