Monday, 08 06 2026
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի

Ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է գործունեության նոր ծրագիր, որով խոստացել է Հայաստանում կյանքը դարձնել ավելի լավը: Սովորաբար, կառավարությունների ծրագրերի ներկայացումը իրադարձություն է տվյալ երկրի, հասարակության համար, որովհետև մարդիկ ըստ այդմ փորձում են պատկերացնել, թե ինչ է իրենց սպասում երկրում ծրագրի գործունեության մոտավոր ժամկետում:

Գործարարները փորձում են հասկանալ, թե ինչ վեկտոր է ունենալու տնտեսական քաղաքականությունը, երիտասարդները, թոշակառուները, այսպես կոչված պետական ծառայողները ստանում են իրենց հասցեագրված մեսիջները: Հայաստանի կառավարության ծրագրում էլ այդ ամենը կա, լավ, թե վատ, մեսիջներ կան բոլոր շերտերի ու խավերի համար՝ մեկի համար բավականաչափ, մյուսի համար շատ քիչ, երրորդի համար ընդհանրապես անբավարար: Սակայն ինչ տարբերություն, որ դրանք կան: Բանն այն է, որ այդ մեսիջները, կառավարության ծրագիրը իրադարձություն են այն երկրներում, որտեղ կա քաղաքական պատասխանատվության ինստիտուտ, և որտեղ չկատարված խոստումների, ձախողված ծրագրերի համար քաղաքական ուժը, որը իշխում է, պատասխանատվություն է կրում: Իսկ դա նշանակում է երկրում ընտրական ինստիտուտի գոյություն:

ՀՀԿ-ն, որի ձևավորած կառավարությունն է ծրագիր ներկայացնում, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում, այսպես ասած, հաղթել է երեք ընտրություն՝ խորհրդարան, նախագահական, Երևանի ավագանի: Եվ երեք դեպքում էլ պաշտոնական տվյալներով հաղթել է բացարձակ մեծամասնությամբ: Բայց հասարակությունը պետք է հավատա այդ հաղթանակներին, որ այդ քաղաքական ուժի ձևավորած կառավարության ծրագիրը հասարակության համար դառնա իրադարձություն, որ մեսիջները նշանակություն ունենան, որ հասարակությունն ինչ-որ բան փնտրի այդ ծրագրում: Իսկ հասարակությունը ՀՀԿ-ի հաղթանակին հավատում է ուղիղ այնքան, որքան կհավատար Մարսի վրա կյանքի գոյությանը կամ այլմոլորակայինների այցելություններին երկիր: Թեև նույնիսկ դրան կարելի է հավատալ, բայց ոչ ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակներին:

Եթե երկրում ոչնչացված է ընտրական մեխանիզմը և աղքատության 35 տոկոսի, բիզնեսի դեմ հարկային տեռորի պայմաններում իշխանությունը բացարձակ տվյալներով վերարտադրվում է, ապա կառավարության ծրագրի կարիք բացարձակ գոյություն չունի, համենայնդեպս հասարակության համար:

Ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք, եթե ընտրությունը, միևնույն է, կեղծվում է: Կառավարությունը 5 տարի առաջ էլ ծրագիր է ներկայացրել: Այդ ծրագրի կետերը, կամ գոնե փիլիսոփայությունը, կատարվե՞լ են արդյոք, ինչքանո՞վ են կատարվել, ի՞նչ է փոխվել կյանքում այդ ծրագրի իրագործումից՝ եթե իրագործվել է, իսկ ո՞վ է պատասխանատվություն կրել ձախողումների համար: Երևի կառավարությունը բավարար ադեկվատություն ունի խոստովանելու, որ ձախողումներ եղել են, այն էլ` խոշոր ձախողումներ, բայց ի վերջո չափանիշ է ընդունվել 7 տոկոս տնտեսական աճը՝ 35 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրում, ինչը ըստ էության նշանակում է իրականում մոտ 50 տոկոս աղքատություն, եթե ոչ ավելի, կառավարության գնահատականի չափանիշ է ընտրվում 7 տոկոս աճը: Եվ դա նաև այն դեպքում, որ ընդամենը երկու տարի առաջ եղել է 14 տոկոս անկում, իսկ վերականգնման երկամյա տեմպը եթե դիտարկենք, ապա դեռ անկման կեսը հազիվ ենք հասել:

Ծրագիրը նշանակություն, արժեք, կշիռ ունի այն երկրներում, որտեղ ընտրությամբ իշխանություն է փոխվում, որտեղ անհաջողության մատնված կառավարությունը, քաղաքական ուժը կարող են թողնել իրենց դիրքը իշխանությունում, եթե այդպես համարի հասարակությունը, որտեղ ընդդիմության փաստարկները ունեն քաղաքական ուժ, այսինքն` կարող են վերածվել ընտրողի քվեի, որը հետո ոչ ոք չի գողանա կամ չի նենգափոխի թաղային խուժանով: Կառավարության ծրագիրն իմաստ ունի այն երկրներում, որտեղ ընտրական գործընթացում այդ կառավարությունը չի վախենում իր ընդդիմախոսների հետ ուղղակի բանավեճի մեջ մտնել և պաշտպանել իր ծրագիրը, պաշտպանել իր արձանագրած արդյունքները:

Հայաստանում այդ ամենը չկա, հետևաբար չկա ծրագրի իմաստ, չկա ծրագրի նշանակություն, որովհետև միևնույն է` ոչ մի բացթողման համար չի լինելու քաղաքական պատասխանատվություն, պատասխանատվություն լինելու է միայն իշխանության առաջ, իսկ այստեղ արդեն չափումները արվում են բոլորովին այլ պարամետրերով, որոնք հասարակության շահերի հետ կարող են ունենալ միայն պատահական աղերսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում