Մայիսի 22-ին Իրանի ՆԳՆ-ը կհայտարարի նախագահական ընտրությունների թեկնածուների անունները, հաղորդում է Khabar Farsi-ն:
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի պահապանների խորհուրդը մայիսի 21-ին ՆԳՆ կներկայացնի հաստատված թեկնածուների ցուցակը:
Մայիսի 24-ից թեկնածուները կարող են պաշտոնապես սկսել իրենց նախընտրական քարոզարշավը, որը կտևի 20 օր:
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդհանուր առմամբ շուրջ 680 մարդ, որոնցից միայն 36-ն են երկրում հայտնի քաղաքական կամ հասարակական կյանքի տարբեր ոլորտների գործիչներ:
Նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 14-ին:










































