ԱՄՆ-ի քաղաքական գործիչները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն բյուջեի դեֆիցիտի նվազման հարցում, հակառակ դեպքում Moody’s Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը կարող է 2013 թ. իջեցներ երկրի վարկային վարկանիշը, հաղորդում է Vesti-ն:
Ակնկալվում է, որ 2015 թ. ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կնվազնի մինչև 378 միլիարդ դոլար՝ 2009 թ. ռեկորդային ցուցանիշի համեմատ, որը կազմել է 1.4 տրիլիոն դոլար: Ընթացիկ տարում դեֆիցիտը կկազմի 642 միլիարդ դոլար:
«Այն փաստը, որ ապագայում բյուջեի դեֆիցիտը կնվազի, մենք դիտարկում ենք որպես դրական զարգացում: Քաղաքական ճակատում դեռևս շատ բան պետք է անել այս խնդրի լուծման համար»,- ասել է Moody’s-ի փոխնախագահ Սթիվեն Հեսը:
Ներկայում ԱՄՆ-ի վարկային բարձրագույն վարկանիշը պահպանում են միայն Moody’s-ը և Fitch-ը՝ չնայած վարկանիշի կանխատեսումը «բացասական» է:
Moody’s-ի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 2013 թ. կաճի 2 %-ով, դրա հետ մեկտեղ կստեղծվի շուրջ 2 միլիոն աշխատատեղ:







































