ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նավթի արդյունահանումը փետրվարին կրճատվել է օրական 280 հազար բարելով՝ նվազելով նորագույն պատմության մեջ ամենաբարձր ամսական մակարդակից։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ ընդհանուր առմամբ 2016 թվականի երկրորդ ամսում նավթ արտահանողների ակումբի անդամ-երկրները արդյունահանել են օրական 32.37 մլն տակառ։
Հաղորդվում է, որ հիմնականում անկումը կապված է Իրաքում իրավիճակի հետ, որտեղ ավելի վաղ դադարեցվել էին մատակարարումները հյուսիսային, քրդական շրջաններից։ Քրդստանից եկող նավթատարը փակվել էր փետրվարի 17-ին և կաշխատի մարտի կեսերից ոչ շուտ։
Գործակալությունը նաև նշում է Սաուդյան Արաբիայի կողմից նավթարդյունահանման կայուն մակարդակ, ինչը վկայում է արդյունահանվող «սև ոսկու»՝ հունվարի մակարդակի վրա սառեցման մասին Վենեսուելայի, Ռուսաստանի և Կատարի հետ համաձայնագրին Էր-Ռիադի հանձնառության մասին, ինչը կարող է նպաստել նավթի գնի աճին։
Գործակալությունը նաև գրանցել է Իրանում նավթարդյունահանման օրական 200 հազար բարելի աճ՝ անցած տարվա դեկտեմբերի համեմատ։