Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Մարտի 1. Հիշում ենք և պահանջում. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Այսօր մարտի 1-ն է, որը, ցավոք, արդեն ութերորդ տարին՝ Հայաստանում չի ասոցիացվում ու չի նշվում՝ որպես գարնան առաջին օր: 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ 10 քաղաքացիների սպանություններով մեր պատմության մեջ քաշվեց սև գիծ, որը մեր նորագույն ժամանակահատվածը բաժանում է մինչև մարտի 1-ն ու հետմարտիմեկյան փուլերի: Ու այդ գիծը մնալու է սև այնքան ժամանակ, քանի դեռ տրված չէ ամենակարևոր հարցի պատասխանը՝ ովքե՞ր են սպանել ՀՀ 10 քաղաքացիներին, և քանի դեռ այդ պատասխանից հետո՝ այդ պատասխանում հնչած անունների հեղինակները պատասխանատվության չեն ենթարկվել:

Մարտի 1-ը շարունակելու է խարան մնալ Հայաստանի պատմության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հնչել մարտի 1-ի ոչ միայն՝ իրավական, այլև՝ քաղաքական գնահատականները: Ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների, ոչ միայն գործող, այլ նաև նախորդ իշխանությունների ռազմավարության մեջ մեծ տեղ է զբաղեցնում հասարակության «կարճ հիշողության» կանխավարկածը: Իշխանությունն ապավինում է, որ ժամանակի հետ նախկինում գործված բոլոր հանցագործությունները մոռացության կմատնվեն, ու դա իրենց կազատի անգամ պատմության դատաստանից:

Այդպես էր Հոկտեմբերի 27-ի դեպքում, այդպես է նաև Մարտի 1-ի պարագայում: Սակայն, եթե անգամ դա հաջողվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ապա հազիվ թե հաջողվի պատմական հեռանկարում: Համենայնդեպս, այլ հարցերում, անցյալի հանդեպ մեր վերաբերմունքում մենք հենց այդպիսի դիրքորոշում ունենք՝ թույլ չտալ, որ երբևէ գործած հանցանքն անպատիժ մնա: Հայ ժողովրդի հիմնական նպատակներից մեկը պատմական արդարության վերականգնումն է, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը, որի 100-ամյա տարելիցի մասշտաբային միջոցառումներն ուղեկցվում էին «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով:

Եվ, չնայած այս երկու իրադարձություններն անհամեմատելի ու անհամադրելի են, սակայն երկու դեպքում էլ սպանվել են անմեղ քաղաքացիներ: Մարդասպանության համար վաղ թե ուշ պետք է պատասխան տան բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից ու կատարված հանցագործության ժամանակահատվածից: Եվ եթե մենք ցանկանում ենք երբևէ կառուցել իսկապես նորմալ պետություն, որը կլինի ոչ միայն արտոնյալներինն ու կուսակցական կրծքանշան ունեցողներինը, այլև բոլորինը, ապա պարտավոր ենք նաև այսօր հայտարարել՝ «Հիշում ենք և պահանջում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում